Ցանկացած բողոքի զանգվածային ցույց դեպի իրեն է գրավում տարբեր ու տարատեսակ ծախու, շինծու ու կեղծարար ակԾիվիստների, ովքեր ունեն միայն ու միայն մեկ նպատակ՝ պղտոր ջրում ձուկ որսալ ու/կամ ցրել բողոքի այդ ալիքը։ Նմաններից բացարձակապես ոչ մի օգուտ չկա, դրանք շեղում են պայքարի վեկտորն ու ապականում են նպատակների անաղարտությունը։
Օրինակ՝ երեկ հավաքի ժամանակ խիստ դեստրուկտիվ դեր ունեցան մասնավորապես երկու «պայքարող ակտիվիստներ», ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի անհնար դարձնեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկի բավարար պատասխան ստանալը։ Մասնավորապես՝ կնշեի ոմն Արգիշտի Կիվիրյանի ու Անդրիաս Ղուկասյանի անունները, ովքեր բառիս բուն իմաստով տորպեդահարում էին ամեն մի կառուցողական առաջարկ։
Անդրիասը խելքը լրիվ էր գցել, որովհետև ականջս ընկավ, որ նա արդեն զինված ապստամբության տարբերակներից է խոսում։ Երևում է նրա հավատարիմ ընկերոջ՝ Իգոր Մուրադյանի անմոռանալի փորձը կիևյան մայդանում խիստ տպավորել է մեր ծպտված օլիգարխին, ու հիմա ուզում է ամեն ինչ անի, որպեսզի Երևանում իրադարձությունները զարգանան նույն դեստրուկտիվ սցենարով։
Մյուս կողմից, էն Կիվիրյանն էր, ով այս աշխարհին ոչ մի օգուտ չի տվել, բացի քաղաքապետարանի առջև ամիսներ առաջ վրան խփելու անհաջող փորձից, իսկ նրա ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ այդ վրանը խփելն իրեն թույլ չէին տվել ու մի երկու հատ էլ սիլլա էին տվել ոստիկանությունում։ Ու հիմա, էս կարգի 0-ական քաղաքական ու հասարակական կշիռ ունեցող մեկը երեկ ամենաշատն արեց, որպեսզի երկխոսություն չստացվի, և դա նրան հաջողվեց։
Մաքրել է պետք շարքերը նման կերպարներից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/678041295662971?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել