MasterCard ընկերությունը Սինգապուրում ներկայացրել է ներկառուցված սենսորային ստեղնաշարով պլաստիկ քարտ, հաղորդում է BBC-ն:
Քարտը շրջանառության կհանվի գալիք տարվա հունվարին: Բանկային քարտի վրա տեղակայված են սենսորային կոճակներ, ինչի շնորհիվ կարելի է ստեղծել մեկ օգտագործման գաղտնաբառ: 
Նշվել է, որ մոտ ապագայում քարտի վրա կարող են ի հայտ գալ հավելյալ գործառույթներ, ինչպես օրինակ՝ հաշվեկշռի մնացորդի պատկերումը:
Մասնագետների կարծիքով` նման քարտը իսկական հեղափոխություն է, քանի որ թույլ կտա հրաժարվել անվտանգության բարդ համակարգերի կիրառումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել