Ռադիոյի և հեռուստատեսության առաջացման հետ, ճիշտ է, բավականին շատացան տեղեկատվության փոխանցման միջոցները, սակայն հնադարյան սիմվոլիկան այսօր էլ բավականին լայն տարածում ունի հաղորդակցման մեջ և օգնում է մարդկանց ավելի արագ ու դյուրին հասկանալ միմյանց:
Փորձենք հասկանալ, թե ինչ են նշանակում մեզ ծանոթ ժեստերը աշխարհի տարբեր երկրներում:
Եվ այսպես. հայտնի է, որ գլխի աջ ու ձախ շարժումները բացասական պատասխան են նշանակում, սակայն ոչ ամենուրեք. Բուլղարիայում, Հնդաստանում և Հունաստանում այն ճիշտ հակառակ նշանակություն ունի. այդ ժեստը «այո» է նշանակում, մինչդեռ վերուվար շարժումը` «ոչ»: Իտալիայում բացասական պատասխանի դեպքում մարդիկ ետ են տանում իրենց գլուխը և քմահաճորեն իջեցնում ստորին շրթունքը:
Եվս մեկ տարածված ժեստ` բութ մատի վեր բարձրացնելը: Ամերիկյան հասարակության մեջ այն ճանապարհին ավտոմեքենա կանգնեցնելու նշան է, մինչդեռ իրենց դիմացը պահելը նշանակում է «ամեն ինչ կարգին է»:
Ճակատին մատով հարվածելը շատ երկրներում նշանակում է «ինչ հիմարն է», մինչդեռ Հոլանդիայում դա մարդու խելացիությունը մատնանշելու նշան է: Ամերիկախոս երկրներում «OK» նշանակող ժեստը, որին օղակ կկոչենք, Ֆրանսիայում ընդունվում է որպես զրոյին հավասար, անարժեք որևէ բան:
Ցուցամատով քթին թեթևակի խփելը իտալացիների մշակույթում նշանակում է վտանգի նախազգուշացում, Հոլանդիայում` գինովցածություն, իսկ Անգլիայում` գաղտնիություն:
Գերմանացիները հաճախ հոնքը բարձրացնում են, երբ որևէ մեկի գաղափարով հիացած են լինում, նույն բանը անգլիացիների մոտ թերահավատության, բացասական վերաբերմունքի նշան է:
Բավականին արտահայտիչ են ֆրանսիացիների ժեստերը: Հիացմունքի ժամանակ նրանք միացնում են իրենց ձեռքի երեք մատներն ու օդային նուրբ համբույր են ուղարկում, իսկ երբ ձեռքով շփում են քթի հիմնամասին, նշանակում է` վտանգ են զգում:
Մալտայի բնակիչները «ոչ» ասելիս դաստակը դուրս պահած կզակն են շոյում, իսկ Ֆրանսիայում ու Իտալիայում դա նշանակում է, որ մարդ ցավ է զգում:
Հունաստանում և Թուրքիայում սրճարանում չի կարելի երկու մատ ցույց տալ (ասենք` երկու սուրճ պատվիրել). դա որպես անարգանք է դիտարկվում:
Գլխի ուղղահայաց շարժումները միշտ չէ, որ համաձայնության նշան են. ճապոնացիների մոտ այդ ժեստը ցույց է տալիս, որ մարդ ձեզ լսում է, այլ ոչ թե համաձայնում, վերջինս հաճախ շփոթության մեջ է գցում օտարերկրյա զրուցակիցներին:
Մենք հազվադեպ ենք ուշադրություն դարձնում, թե որ ձեռքով ենք փոխանցում որևէ բան, սակայն Արևելքում ձախ ձեռքով գումար, նվեր կամ այլ բան փոխանցելը կարող է խիստ վիրավորել այն ստացողին, քանի որ ձախ ձեռքը իսլամում համարվում է կեղտոտ և մեղսագործ:
Տարբեր ազգի ներկայացուցիչներ հաղորդակցման ժամանակ նախընտրում են պահպանել հետևյալ հեռավորությունը.
Կիպ կանգնել - արաբներ, ֆրանսիացիներ, իսպանացիներ, հույներ, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի բնակիչներ, իտալացիներ
Միջին - շվեդեր, շվեյցարացիներ, ավստրիացիներ
Մեծ հեռավորություն - Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդ, ավստրալացիներ, նորզելանդացիներ:

Տարբեր են նաև միմյանց ողջունելու սովորույթները.
Անգլիայում առաջին անգամ հանդիպելիս ընդունված է ձեռք սեղմել. ձեռքսեղմումը մշտական երևույթ է բաժանվելիս, սակայն գրկախառնում, առավել ևս` համբույր, միմյանց ողջունելիս կարելի է հազվադեպ հանդիպել:
Չեխիայում ավանդական ողջույնից հետո դրան հետևող «Ինչպե՞ս եք» հարցին չեխերը հակված են կիսվելու իրենց խնդիրներով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս ազգին շատ է դուր գալիս բողոքելը, սակայն իրականում այսպիսի վարքը բնորոշում է իրենց համապատասխան վերաբերմունքը խնդիրների առկայության նկատմամբ: Ըստ չեխերի` նա, ով խնդիրներ, դժվարություններ չունի, անբան է, մինչդեռ լուրջ մարդկանց մտքում միայն իրենց հոգսերն են:
Ճապոնացիների մոտ ընդունված չէ ձեռքսեղմումը, հատկապես կանանց մոտ, քանի որ դա նրանք համարում են անպարկեշտության դրսևորում: Գիտնականները ճապոնացիների նման վերաբերմունքը ձեռքսեղման նկատմամբ բացատրում են նրանով, որ նրանք խուսափում են նայել մարդկանց աչքերին, որն անխուսափելի է ձեռքսեղման ժամանակ:
Ինչ վերաբերում է արաբներին, ապա նրանք ոչ միայն ձեռք են սեղմում, այլև ձեռքով հպվում ճակատին և թեթևակի խոնարհվում: Երկարատև բաժանումից հետո հանդիպելով` նրանք համբուրում են նաև միմյանց ուսերը, և ի նշան բարեկամության` կարող են բաց չթողնել միմյանց ձեռքերը:
Շատ գեղեցիկ է ճապոնացիների ողջույնն ու միևնույն ժամանակ հարգանքի նշանը` ձեռքերը կրծքին խաչած խոնարհվելը, ընդ որում` որքան ավելի շատ են հարգում դիմացինին, այդքան ավելի մեծ է խոնարհումը:
Ժեստերը կարող են նույնիսկ ծիծաղ առաջացնել: Օրինակ` Տիբեթում, եթե որևէ մեկն անցնի ձեր կողքով և լեզուն դուրս հանի, մի զարմացեք, քանի որ նա պարզապես ուզում է հանգստացնել ձեզ, որ ոչ մի դավ չի նյութում ձեր դեմ:
Հետաքրքիր է նաև Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզիների բնակիչների բաժանումը. նրանք մոտեցնում են խոսակցի ձեռքն իրենց շրթունքներին և քնքշորեն փչում դրա վրա: (Աղբյուրը`harmonia.am)

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=482620118448896&set=a.153770301333881.30224.100001027370735&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել