Տիգրան Խզմալյանը, դատելով Հաքքին.ազ-ին նրա տված երկրորդ հարցազրույցից, կա՛մ հոգեկան հիվանդ է, կա՛մ էլ ոչ ադեկվատ մարդ։ Ես չեմ կարողանում հասկանալ մարդու մտքի վայրիվերումները, եթե մի բանի համար, որի համար ազգի կեսը քեզ հայհոյում էր, մյուս կեսն էլ առանց հայհոյանքների քննադատում էր, կրկնի լրիվ նույն բանը։
Էդ չստացված ռեժիսյորիշկային բացատրեք, որ հարցազրույցներ տալու տեղեկատվական բազմաթիվ հարթակներ կան բացի Ադրբեջանից, ու մեր ներհասարակական խնդիրները բարձրաձայնելու համար լավագույն թիրախային լսարանը բնավ էլ Ադրբեջանը չէ։
Ո՞նց բացատրենք այս մարդուկին, որ ՉԻ ԿԱ-ՐԵ-ԼԻ, չի կարելի քո տափակաբանությունները մի բան էլ պաս տալ թշնամուն։ Ինչքան ուզում ես՝ էստեղ հարցազրույցներ տուր, ռուսական ու ուկրաինական ռեսուրսներին տուր, բայց ոչ ադրբեջանականին, որովհետև դրանից ՈՉ ՄԻ օգուտ ոչ Հայաստանին, ոչ էլ հայ ժողովրդին չկա, իսկ այ վնաս կարող է լինել։
Ու հուսով եմ, որ եթե այս ոչ ադեկվատն այսօր հայտնվի Ազատության հրապարակում, նրան կքշեն այնտեղից որպես եթե ոչ դավաճանի, ապա անիմաստ քայլեր անող անլուրջ մարդու, որը կարող է միայն վնասել շարժմանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/677760529024381
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել