Իրավունք չունեմ այս մասին խոսելու, որովհետև գիշերը նստացույցին չեմ մասնակցել, բացի այդ, խորքից չգիտեմ շարժման կառուցվածքը։ Բայց... Ասում են, թե ցուցարարները սխալ են արել, որ չեն ընդունել ՀՀ նախագահի հետ մի քանի հոգով հանդիպելու առաջարկը։ Իսկ ովքե՞ր պետք է լինեին այդ մի քանի հոգին, առաջնորդնե՞ր։ Չէ, եղբայրներ, սա կուսակցություն չէ, որ քվեարկեն, վարչություն ձևավորեն, մարտավարություն ու ռազմավարություն մշակեն։ Սա կուսակցություն չէ, որ կուսակցական նոմենկլատուրային բուրգի գագաթին հայտնված կամ նշանակված մեկը գլուխներս արդուկի եթերում։ Սա կարծես նոր երևույթ է՝ հորիզոնական կառուցվածքով, առանց իրենց Փի-Ար անող լիդերների։ Ու պահանջն էլ պաճուճված չէ քաղաքագիտական տաֆտալոգիայով։ Այն մեկն է՝ չեք թանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ Հետևաբար բանակցելու իմաստ երևի թե չկար։ Կարևորն ապացուցվեց. կան քաղաքացիներ, որ պատրաստ են կանգնել մինչև վերջ, ու նրանք քիչ չեն ու, հավատում եմ, կավելանան։ Ես` +1:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել