News-book.am-ը գրում է.
Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել որ: Այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում, որ ժամեր առաջ ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է խաղաղ ցուցարարներին: Հարցին, թե քաղաքացիական հագուստով ոստիկաննե՞րն են սադրել, պատգամավորը արձագանքեց. «Մի երկու հոգի եղել են, որ սաղին հանեն օրենքի առաջ...կարող ա իրանք իրար մեջ են որոշել, եղել են քաղաքացիական հագուստով, որ պրովակացիա անեն»,- ասաց Մովսիսյանը:
Նա նաև նկատեց, թե ամեն մի մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու և բողոքելու, և ինքը կողմ է բողոքն արտահայտելուն.« Բայց ի՞նչ գիտեք` ով ա հարձակվել, կարող ա «գրաժդանսկի» հագածներն են հարձակվել, իրանք են սարքել, պրովակացիա ա»,- ասաց Մովսիսյանը, և երբ լրագրողները վերջինիս հուշեցին, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հատուկ թևակապներ էին կրում, որի վրա գրված էր «ոստիկաններ», Մովսիսյանն արձագանքեց. «Ի՞նչ գիտեք, որ ոստիկան են եղել, դա նշանակում է, որ նենց են արել, որ պրովակացիա լինի»,- եզրափակեց Մովսիսյանը: