![](/static/news/b/2015/06/279951.jpg)
Araratnews.am-ը գրում է.
Այս պահին Araratnews.am-ի թղթակիցը գտնվում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի դիմացից: Այստեղ են գտնվում նաև ակտիվիստ, «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի մայրը, հարազատներն ու փաստաբանը:
Մեր թղթակցի հետ զրույցում Մաքսիմի մայրը նշեց, որ իրենք փորձել են տեղեկատվություն ստանալ Մաքսիմից, մինչդեռ ոստիկանները լռում են: Ոստիկանները դեռևս հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել նաև Մաքսիմի փաստաբանին:
Մաքսիմի մորը մտահոգության տեղիք է տվել նաև ոստիկանության դիմաց գտնվող շտապօգնության աշխատակիցները. գուցե որդու առողջությանը վտանգ է սպառնում:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի պետի տեղակալ Արկադի Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ բաժնում կան բերման ենթարկվածներ, մինչդեռ Մաքսիմ Սարգսյանը նրանց շարքում չէ: Ի հակադրություն սրա՝ Մաքսիմի մայրը նշեց, որ ավելի վաղ որդին զանգել և ասել է, որ իրեն տանում են վերը նշված բաժանմունք:
Բաժանմունքի դիմաց է նաև ակտիվիստ Լիլի Սարգսյանի մայրը, ով վերջին անգամ աղջկա հետ խոսել է ժամը 03:00-ին: