Բաղրամյան պողոտան վերածվել ա ճահիճի. Հոսանքի թանկացման դեմ երթի մասնակիցները փակել են պողոտան, կան ելույթներ, երաժշտություն, պարեր, բայց շարժ չկա. Ու հասկանալի ա, որ նման վիճակի շարունակության դեպքում ոստիկանությունը դիմելու ա ուժային մեթոդների (սրա նախադեպը, ի դեպ, եղել ա 2003 թվականին, երբ ցրվեցին Գեղամյանի ու մյուս "ընդդիմադիրների" դհոլչիները). Բայց իրավիճակի ամբողջ անհեթեթությունն էն ա, որ ցուցարարները մերժեցին հինգ հոգանոց պատվիրակություն ուղարկելու և նախագահականում բանակցելու առաջարկը. Սրանօվ ավելի ախմախ որոշում պատկերացնելն անգամ հնարավոր չէ, քանի որ բողոքի ակցիաների նպատակը հենց բանակցությունների միջոցով սեփական իրավացիությունն ապացուցելն ա, քանի որ ոչ մի տեսակի իշխանություն չի առաջնորդվել ու չի առաջնորդվելու "հա, լավ, տղերք ջան, ռազ որ դուք եք ասում..." սկզբունքով. Կոնկրետ էս դեպքում մենք գործ ունենք կոլեկտիվ անպատասխանատվության վառ դրսևորման հետ, քանի որ ստացվում ա, որ շարժման գլուխ կանգնած մարդիկ ի վիճակի չեն տնտեսագիտական հիմնավորումներով ապացուցել սեփական ճշմարտացիությունը (միտինգում բղավելը մի բան է, տնտեսագիտությունը` բոլորովին այլ), իսկ նրանք, ովքեր դա կարող են անել, դրա հնարավորությունը չեն ստանում ու չեն էլ ստանձնում` ի դեպ. Արդյունքում, ստեղծվել ա մի անելանելի իրավիճակ, որը ոստիկանության համար ուժ կիրառելու իմաստով երկնային մանանայի պես մի բան ա. Իսկ ամենավատն էն ա, որ էս ամենի պատճառը մարդկային ամենասովորական ախտն ա` հիվանդագին ամբիցիոզությունը, որի հետևանքով, բացառված չէ, կրկին արյուն կթափվի.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1043343932356367?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել