Այսօրվա ցուցարարները արդար գաղափարի համար են պայքարում, բայց առանձնապես հիացած չեմ նրանց պայքարի ձևով։ Լիդերի բացակայությունն իսկական խնդիր է նրանց մոտ, բայց նրանք դա չեն գիտակցում ու կարծես մնացել են Սպարտակ կինոյի տակ... Մենք բոլորս լիդեր ենք, մենք բոլորս Սպարտակ ենք։ Երիտասարդները քանի օր է Օպերայի հրապարակում են, բայց լիդեր էդպես էլ չեն ծնում։ Դրա արդյունքում որոշումները թափթփված են, խոսքը միասնական չէ... Առավելագույնը ինչ կարող է անել նման զանգվածը պահանջելն է։ Փոխհամաձայնության գալ նրանք չեն կարող։ Ինչ որ բան զիջել ու դրա դիմաց մեկ այլ բան ստանալ կարող է միայն լիդերը, իսկ որոշումների կոլեգյալ կայացման ժամանակ ինչ որ մեկը միշտ կարող է համաձայն չլինել։ Իսկ նման զանգվածը սովորաբար համաձայն չի լինում ցանկացած բանի ինչ պայքարի թեմայից չնչին շեղում է տալիս։ Այս իրավիճակում կոմպրոմիսի գալն անհնար է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել