Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցին եմ հետևում։ Շատ մարդաշատ է։ Շատ ակտիվ երիտասարդներ կան, պայծառ ու վառ դեմքեր... Ու նրանք բոլորով համախմբել են ընդդեմ հոսանքի թանկացման ու հանուն մեր բոլորիս ապագայի։ Բոլորս էլ գիտենք, որ քիչ-քիչ մեր վիճակը վատացնելով, ամեն ինչ թանկացնելով մոտենում ենք կրիտիկական կետին ու էս երիտասարդները պայքարում են էդ քիչ- քիչերի դեմ։ Ապրեն։
Ոստիկաններն էլ ապրեն, որ էս լարված իրավիճակում նման բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցադրում ու իրենց վարքով բացառում են ցանկացած բախում։ Օսիպյանը ճիշտ է մեկ-մեկ հունից դուրս է գալիս, բայց ընդհանուր առմամբ լավ ու իրավիճակին տիրապետող մարդու տպավորություն է թողնում։ Աշոտ Կարապետյանն էլ միշտ թեժ գծում է։
Ահավոր չէի ուզի բախում լիներ։ Երիտասարդների կրքերը արդարացիորեն բորբոքված են, բայց բախումից պետք է խուսափել։ Ի վերջո գլխավոր նպատակն արդեն հաղթահարված է։ Արդեն Սերժ Սարգյանը պատրաստ է ընդունել երիտասարդներին։ Սա արդեն հաղթանակ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1678705319026688&id=100006617070037&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել