Կարծում եմ, այս պահին ցույցի նախաձեռնողները կարող են հետապնդած խնդիրների մի մասը կատարված համարել: Սկզբունքորեն, ի՞նչ էին ուզում անել. երթ՝ դեպի նախագահական նստավայր: Ինչո՞ւ, որ իրենց պահանջի պատասխանն ստանան: Պատասխան, կարծես կա: Բայց ցուցարարները (կազմակերպիչները) մեծ հաշվով չցանկացան խումբ կազմել և գնալ հանդիպման:
Նրանք ուզում էին Բաղրամյան-26-ի դիմաց նստացույց անել, դե արեցին, մի քանի հարյուր մետր ներքև: Դա, էս դեպքում, երևի այնքան էլ էական չէ: Իրենք իրենց բուն նպատակներից մեկին՝ բողոքը տեղ հասցնել, կարելի է ասել հասան: Համենայն դեպս, ես այդպես եմ ընկալում:
Հետևաբար, շարունակել ոստիկանական պատնեշի դեմ կանգնելը (նստելը) արդեն խնդիր չի լուծում, ավելին, կարող է որոշակի վտանգներ պարունակել (սադրանք-մադրանք, անհավասարակշիռ ինչ-որ մեկ և այլն): Ուստի, եթե նպատակը բախում-մախում ունենալը չէ, ավելին՝ պայքարի շարունակությունն է, կարելի է հայտարարել փուլային խնդիր լուծած և վերադառնալ հրապարակ, ապա քննարկել ավելի կազմակերպված ու համակարգված ձևով պայքարը շարունակելու համար:
Բայց աչքիս, էսօր ահագին մարդ «թարս ոտից» է զարթնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/862955987112156?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել