Photoshop-ը մարդկանց եզակի հնարավորություններ է տալիս, սակայն դա նրանց չի ազատում պատասխանատվությունից իրենց գործողությունների համար: mirfactov.com-ը առաջարկում է դիտել Photoshop-ի 9 ակնհայտ անհաջող օրինակներ։

1.Կիմ Չեն Ինը Պեկտու սարի վրա

2
2015թ. ապրիլին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը իբր բարձրացել է Պեկտու սարի վրա, որը երկրի ամենաբարձր սարն է: Չնայած լուսանկարին՝ այդ փաստը տարակուսանքի տեղիք է տվել: Նկարում նա առանց գլխարկի է, անթերի սանրվածքով և մաքուր կոշիկներով:

2. Անաս Աբդուլ-Ռազակ Նաիմի երդմնակալությունը

10
Լուսանկարում, որը հրապարակել է Սիրիայի SANA պետական գործակալությունը, պատկերված է 2011 թվականին Անաս Աբդուլ-Ռազակ Նաիմի երդմնակալության պահը Համա շրջանի նահանգապետի պաշտոնում: Անմիջապես երևում է նկարի ոչ բնական լինելը. չափազանց մեծ սեղան, ստվերների բացակայություն:

3. Ֆոտոշոփ՝ եգիպտական ձևով

3
Այս նկարը խմբագրվել է Eygpt’s Al-Ahram թերթի կողմից 2010թ.-ին: Օրիգինալ լուսանկարում (ներքևի) Եգիպտոսի նախկին նախագահը գնում է հետևից և ձախով: Բայց փոխված նկարում նա ղեկավարում է քաղաքագետների երթը: Խմբագրողները մոռացել են գորգի շուրջը հատակը նկարել:

4. Հանդիպում չինացի երկարակյացի հետ

4
Այս լուսանկարը տեղադրվել է Չինաստանի Նինգուո քաղաքի քաղաքապետարանի կայքում 2013 թվականին: Այնտեղ ցուցադրված է քաղաքապետի տեղակալի հանդիպումը քաղաքի երկարակյաց բնակչուհու հետ: Չնայած այդ հանդիպումն իրոք կայացել է, բայց նկարում 4 հսկա տղամարդիկ կանգնած են անբնականորեն փոքրիկ ծեր կնոջ մոտ:

5. Հիլարի Քլինթո՞նն է, թե՞ Հիլարին չէ

5
Հիլարի Քլինթոնն այնքան հաճախ է նկարվել, որ անհասկանալի է, թե ինչու են նրա գլուխը կպցրել ուրիշի մարմնին:

6. «Թեթևացած» քաղաքական գործիչները

6
2011թ.-ին հայտնվեց 3 չինացի քաղաքական գործիչների լուսանկարը, ովքեր ճախրում են օդում՝ ասֆալտից մի քանի սմ բարձր: Անկարող ֆոտոխմբագիրները ոչ միայն բարձրացրել են նրանց, այլև խախտել են համաչափությունները:

7. Օբաման կնոջ հետ. ո՞վ է երրորդը

7
Օբամայի և նրա կնոջ ձեռքերի մեջ պարզ երևում է երրորդ ձեռքը:

8. Ռոբ Քաուֆմանն ընտանիքի հետ

8
ԱՄՆ կոնգրեսական Ռոբ Քաուֆմանի ընտանեկան լուսանկարն արվել է 2012 թվականին նախընտրական գովազդի նպատակով: Այնուհետև՝ մի քանի շաբաթ անց, նույն լուսանկարը հրապարակվել է նախընտրական քարոզարշավին, սակայն լուսանկարի ձախ կողմում հայտնվել է շնիկը:

9. Հրաժեշտի պաշտոնական արարողություն

9
Լուսանկարն արված է 2015 թվականի մարտին, երբ Կամերունի իշխանությունները վերջին հրաժեշտն էին տալիս 38 զինվորներին, որոնք զոհվել էին Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման հետ բախումների ժամանակ: Լուսանկարում երևում է նախագահը՝ խոնարհված զինվորական դագաղի առաջ: Ցավոք սրտի, հանդիսավոր պահը փչացել է ֆոտոշոփով վատ աշխատողի պատճառով (լուսանկարում պարզ երևում է աջ ու ձախ կողմերի անհամապատասխանությունը, ինչպես նաև խաբուսիկ ֆիգուրը նկարի կենտրոնում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել