Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել է 2,7 տոկոսով։
Ըստ տնտեսության ճյուղերի` ամենամեծ աճն արձանագրել են գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, ապա ծառայությունները: Շինարարությունում աճը չնչին է, իսկ առևտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 4,5 տոկոսով, գյուղատնտեսությանը` 6 տոկոսով, ծառայություններինը` 3,8 տոկոսով, շինարարությանը` 0,4 տոկոսով, առևտրին շրջանառությունը նվազել է 8,6 տոկոսով,:
Միևնույն ժամանակ մայիսին ապրիլի նկատմամբ արդյունաբերությունն աճել է 0,5 տոկոսով, գյուղատնտեսությունը` 46,6 տոկոսով (էական դեր ունի սեզոնային գործոնը), շինարարությունը՝ 31,2 տոկոսով, առևտուրը` 4,2 տոկոսով, ծառայությունները` 6,7 տոկոսով:
Ինչ վերաբերում է 2015-ի մայիսի ցուցանիշների համեմատությանը 2014-ի մայիսի հետ, ապա արդյունաբերության աճը կազմել է 5,2 տոկոս, գյուղատնտեսությանը` 8,8 տոկոս, ծառայությունները` 3 տոկոս, շինարարությունը` 0,2 տոկոս, առևտուրը արձանագրել է անկում`12,2 տոկոս: