Հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանն այսօր համերգ կունենա Անիի ավերակներում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր մոտ ժամը 4-ին մենք ելույթ կունենաք միջնադարյան հայկական Անի քաղաքի ավերակների ներսում: Խնդրում եմ հաշվի առեք, որ անձրևի պատճառով համերգը կարող է մի փոքր ավելի ուշ սկսվել: Համերգը տեղի կունենա հենց ամրոցի պատի տակ՝ քաղաքի մուտքի աջ կողմում»,- ասվում է երաժշտի գրության մեջ։

Հիշեցնեն, որ «Լույսի լուսո» խորագիրը կրող ուխտագնացության շրջանակներում Համասյանը հունիսի 11-ին համերգով հանդես եկավ Զվարթնոցի տաճարում։ Ուխտագնացույթւոնը կավարտվի հունիսի 30-ին` Ստամբուլի Սբ Իրեն բյուզանդական եկեղեցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել