Newsline.am-ը գրում է.

Die Welt թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԵՄ-ի երկրների ու Շվեյցարիայի համար կարող են արժենալ 100 միլիարդ եվրոյի ու 2 միլիոն աշխատատեղի կորուստ: Հայտնել է Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտը (WIFO): 

Վերջինս ընդգծել է, որ ԵՄ-ի երկրների համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից կորուստները կարող են մեղմացվել արտահանումն այլ երկրներ ուղղելու դեպքում, ինչպես որ դա արվել է գյուղատնտեսական արտադրանքի դեպքում: WIFO-ի վերլուծաբանները պնդում են, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները Գերմանիայի համար կարժենան 27 միլիարդ եվրո և 500.000 աշխատատեղ:

Այդպիսով, ԵՄ-ի երկրների թվում հենց Գերմանիան է ամենաշատը տուժելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից: Իտալիան դրանց պատճառով զրկվելու է 200.000 աշխատատեղից և տնտեսական հզորության 0.9 տոկոսից, իսկ Ֆրանսիայի ցուցանիշներն են 150.000 աշխատատեղ և 0.5 տոկոս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել