cdn.indiewireAraratnews.am-ը գրում է.

BBC հեռուստաալիքի նկարահանող խումբը  ֆիլմ է ստեղծում մոլորակի ազդեցիկ կանանց մասին, որտեղ իր մասնակցությունը կունենա նաեւ Զիտվայի նախագահ Դալյա Գրիսբուկայտեն։ Այս մասին հաղորդում է Delfi-ն։ Ֆիլմի հեղինակները ցանկանում են ի ցույց դնել այն կանանց, որոնք փոխում են աշխարհը։

Նշվում է, որ արդեն պատրաստ են Չիլիի նախագահ Միշել Բաչելետի, Շվեդիայի ԱԳ նախկին նախարար Մարգոտ Վալստրեմի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի մասնակցությամբ կադրերը։

Ֆիլմում նաեւ լինելու են սյուժետներ թենիսիստուհին Սերենա Ուիլյամսի, Նոբելյան մրցանակի խաղաղության դափնեկիր Մալալա Յուսֆուզայի մասին։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել