Ալլան մեր հարեւանուհին է՝ տասը տարեկան աղջիկ: Կորցրել է իր մորը եւ ապրում է իր տատիկի, երկու քույրերի ու հոր հետ գյուղում: Չնայած գտնվում է նյութական չափազանց համեստ պայմաններում` զրկված լինելով լույսից, գազից, ջերմությունից, հոգատարությունից եւ ամենակարեւորն անհոգ մանկությունից, բայց ունի մեծ հոգի ու մեծ սիրտ: Ցուրտ ամիսներին Ալլան հաճախ է հիվանդանում, որովհետ տան մաքրությունը իր պարտականությունների մեջ է մտնում, իսկ նրա ձեռքերն ու ոտքերը չեն դիմանում սառը ջրին: Ալլան, այդուհանդերձ, սիրում է կյանքը եւ ծաղիկ աճեցնելը նրա ամենասիրելի զբաղմունքներից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել