«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 61-րդ թողարկումը նվիրված է Հայաստանի Խորհրդային շրջանին: 20-30-ական թվականների բռնապետական կարգերի տիրապետությունը, ստալինյան ռեժիմը արյունալի և ահավոր աղետալի հետևանքներ թողեցին հայ ազգի վրա: Նույնիսկ 1950-ական թվականների կեսերից մինչև հաջորդ տասնամյակի կեսն ընկած տարիները, որ Նիկիտա Խրուշչովի հեղհեղուկ ժողովրդավարության շնորհիվ, կոչում են «ձնհալի շրջան», բայց զերծ չէին նախորդ տասնամյակների բռնության շորշոփներից: Հասարակ ժողովրդի բախտի նկատմամբ ցուցաբերված անտարբերությամբ աչքի ընկան նաև բրեժնևյան ճահճացման տարիները։ Խորհրդային շրջանն իր բոլոր դրական և բացասական կողմերով կներկայացնի ՀՀ Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել