Այս դուռը գյուղի Մշակույթի պալատի դուռն է, որ չնայած բաց է, բայց ոչ ոք նրա աստիճաններով չի բարձրանում՝ ամեն դեպքում մշակութային որեւէ աշխատանքի կամ որեւէ ներկայացում դիտելու համար:

Ոչ ոք չի մտածում՝ գյուղի խնդիրը միայն խաղողի ու ծիրանի իրացումը չէ: Գյուղն էլ մշակութային խնդիրներ ունի: Գյուղում էլ տաղանդավոր երեխաներ կան, որոնք ցանկանում են դաշնակահար լինել կամ պարող, երգիչ ու կավագործ... Երեւի մի օր այս պարզունակ ճշմարտության մասին կխորհենք, երբ Մշակույթի պալատը ավերված խրճիթի կվերածվի, ու այնժամ պատկան մարմինները կհայտարարեն, թե բյուջե չկա գյուղերում Մշակույթի պալատ կառուցելու համար: Ահա այսպես ենք ոչնչացնում մեր եղածն ու մեր ունեցվածքը:

Ժորժ Համյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել