Պարզվում է՝ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում առավելապես ավերված և աղետի գոտու վերածված փողոցը կրում է վրացի հայտնի օդերևութաբան և հիդրոէներգետիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱԱ ակադեմիկոս Գիվի Սվանիձեի անունը: Սվանիձեն հանդիսանում է ժամանակակից ստոքաստիկ հիդրոլոգիայի ուսմունքի հիմնադիրներից մեկը:
Առավել հետաքրքրականն այն է, սակայն, որ վերջինս նաև գիտական նոր ուղղության հեղինակն է, այն էլ՝ հենց գետերի ջրերի հոսքերի կարգավորման տեսության մեջ:
Ուստի, չի բացառվում, որ Թբիլիսիի ջրհեղեղի հիմնական ուղղություն հանդիսացած Վերե գետի հոսքի կարգավորման տեխնիկական պայմանները մշակված լինեն հենց տվյալ գիտնականի կողմից: Իսկ թե հետագայում ինչպես են դրանք կիրառվել, և որքանով են հաշվի առնվել ճարտարապետների, շինարարների կամ գետի շրջակայքում ենթակառուցվածքները նախագծողների կողմից, արդեն այլ հարց է:
Հ.Գ. Ստեղ են ասել. Բախտի տերը թաղեմ: Սաղ աշխատածը ջուրը տարավ: