ETMAraratnews.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Հնդկաստանը բանակցություններ են սկսել ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակահարմարության շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ ամփոփելով Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիրմալա Սիթհարամի հետ համապատասխան փաստաթղթի ստորագրման արդյունքները:

«Մենք ելնում ենք այն բանից, որ համատեղ հետազոտական խումբը կստեղծվի արդեն հուլիսին, եւ մենք կսկսենք համատեղ հետազոտությունը, որը ծրագրում ենք ավարտել բավականին սեղմ ժամկետում: Մենք ուշադիր կվերլուծենք փոխադարձ առեւտրի եւ ներդրումների դինամիկան»,-ասել Է նախարարը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ներկայում համանման աշխատանքային խմբերն ուսումնասիրում են նաեւ Եգիպտոսի եւ Իսրայելի հետ ԵԱՏՄ-ի ազատ առեւտրի գոտիների ստեղծման նպատակահարմարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել