Տեսչական համակարգի բարեփոխման նպատակով կառավարությունը իր որոշմամբ հաստատել է տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և խորհրդի անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամ ընտրելու կարգը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկություն տրամադրելու կարգը: Երրորդ որոշմամբ հաստատվել է հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը և տնտեսվարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրանց հետևելու կարգը: Նշվել է, որ աստիճանաբար անցում կկատարվի ռիսկի վրա հիմնված ստուգման, որը բարեփոխման հիմնական էությունն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/662877880513535?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել