Էս վրացիների Իլիա եսիմորերոդը լրիվ խփնվել ա:
Ասում ա՝ Թիֆլիսի գազանանոցը ավերվել ա, որովհետև Աստված ա պատժել, քանի որ ճաղերը եկեղեցիների զանգերից են սարքել և այլն, և այլն... Մեղքի վրա ա կառուցվել:
Այ որ ասեր, որ ցանկացած դժբախտություն նրա համար է տրվում, որ մարդիկ հիշեն ու վերանայեն իրենց ապրած կյանքը-բան, ասեի հա, բայց որ հենց գազանանոցն ա քանդվե՞լ: Ու էնպիսի տպավորությունը, որ ինքն ուրախ է, որ իր աստվածը իր՝ Իլիայի արևին, պատիժ է ուղարկել եկեղեցիների զանգերի համար:
Մեկը չկա՞ր՝ հարցներ, ա՛ Իլիա, բա էդ խեղճ անասունները դեռ բան չեն հասկանում, ան-ասու են, բա չե՞ք վախենում, որ հայերի գերեզմաններ եք ավերում ու ձեր եկեղեցիներն ու պատրիարքարաններն եք սարքում:
Դրա համար եմ զզվում ֆանատիկոսներից: Դրանց նման անադեկվատ ու կեղտոտ, սուտխոսան ու փարիսեցի չկա:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/767793.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել