Այսօր Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովի նիստում քննարկվել և որոշում է կայացվել էլէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Որքան էլ զարմանալի է, սակայն Հայաստանի գլխավոր քաղաքական ուժերը ՀԿԾՀ նիստին ոչ միայն չէին մասնակցում, այլև իրենց տեղը զիջել էին քաղաքական դաշտում ոչինչ չասող ուժերի:
ՀԾԿՀ նիստին մասնակցել և ելույթ են ունեցել «քաղաքական դաշտի այնպիսի լուրջ ֆիգուրներ», ինչպիսիք են «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության նախագահ Աշոտ Պողոսյանը, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը և այլք: Նիստի մասնակիցների անուններն արդեն իսկ խոսում են այն մասին, թե ինչ օրի ենք հասել, որ հասարակության կարծիքը բարձրացնում են Անի Զախարյանը և նրա նմանները:
Ինչպե՞ս է ստացվում, որ հանրության համար կարևոր հարցերում հասարակության լայն շերտերի շահերը ներկայացնող ուժերը հասարակությանը միայնակ են թողնում, իսկ «Բիբինին մերկացնելու գործն» իրենց ձեռքն են վերցնում Անի Զախարյանենք` ՀԿԾՀ նիստը վերածելով իսկական զավեշտի:
Հգ. Եթե այսպես շարունակվի, ապա մարգինալները շուտով իրենց կվերագրեն հոսանքի թանկացման դեմ պայքարի առաջամարտիկի դերը:
ՀԾԿՀ նիստին մասնակցել և ելույթ են ունեցել «քաղաքական դաշտի այնպիսի լուրջ ֆիգուրներ», ինչպիսիք են «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության նախագահ Աշոտ Պողոսյանը, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը և այլք: Նիստի մասնակիցների անուններն արդեն իսկ խոսում են այն մասին, թե ինչ օրի ենք հասել, որ հասարակության կարծիքը բարձրացնում են Անի Զախարյանը և նրա նմանները:
Ինչպե՞ս է ստացվում, որ հանրության համար կարևոր հարցերում հասարակության լայն շերտերի շահերը ներկայացնող ուժերը հասարակությանը միայնակ են թողնում, իսկ «Բիբինին մերկացնելու գործն» իրենց ձեռքն են վերցնում Անի Զախարյանենք` ՀԿԾՀ նիստը վերածելով իսկական զավեշտի:
Հ.Գ. Եթե այսպես շարունակվի, ապա մարգինալները շուտով իրենց կվերագրեն հոսանքի թանկացման դեմ պայքարի առաջամարտիկի դերը: