Դե որ ասացին՝ «Բիբինն իսկի ՀԾԿՀ նիստին չի գնացել...», ասի՝ որոնեմ: «Յանդես» ման եկա, «յանդեն» ման եկա ու գտա: Բայց ուրիշ Բիբինի: Ոմն Իգըր, որ «ջին» ա աշխատում, կամ էլ Ալադինի լամպ: Այսինքն՝ ցանկությունների, չէ, ոչ թե կատարող, այլ սովորեցնում է, թե ոնց անեք, որ ցանկությունները կատարվեն (արդեն խնդալու է, չէ՞), ո՞նց ասեմ՝ մտքի ուժով, համարյա կախարդանքով: Ու հիմա ասում եմ՝ Բիբին էր, Բիբին էր, էն է՝ էս շառլատանին բերեին, դնեին, հալբաթ ավելի լավ գլուխ կհաներ հոսանքից-մոսանքից: Չնայած էս եղած ու անտեսանելի դարձած Բիբինն էլ կարգին կախարդ ա: Ֆոկուսնիկ: Բա թե չէ առանց կախարդանքի հոսանքի 10-12 տոկոսը ո՞նց ա հնարավոր «կորցնել»:
Ի՜իիհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել