Այնպիսի տպավորություն է, որ Բիբինն ու նրա ղեկավարած ՀԷՑ-ն իրենց ոտի հետևից են ընկել։ Ուրեմն, այս սրիկան այնքան լկտիություն ունի, որ նամակ է գրել Ռոբերտ Նազարյանին, որում խիստ դժգոհել է, որ հոսանքն «ընդամենը» 6.93 դրամով են թանկացնում։ Ավելին, Բիբինը բացահայտ սպառնացել է նամակում, որ եթե ՀԾԿՀ-ն չթանկացնի այնքանով, որքանով ՀԷՑ-ն է պահանջում՝ 17 դրամով, ապա «ընկերությունը չի կարողանալու հետագայում երաշխավորել էլեկտրաէներգիայի որակի հուսալիությունը»։ Այլ կերպ ասած՝ Բիբինը բացահայտ շանտաժ է անում՝ սպառնալով հովհարային անջատումներ սկսել։
Սա արդեն լկտիության վերին աստիճանն է, որն անպատասխան թողնել չի կարելի։ Պետք է Բիբինի վերադասներին հստակ մեսիջ հասցնել, որ կա՛մ սրան հետ են կանչում ու փոխարինում են ավելի ադեկվատ մեկով, ով չի նյարդայնացնի իր հղփացածությամբ և կզբաղվի Բիբինի փորած փոսից ընկերությունը դուրս հանելով, կա՛մ էլ պետությունը կանի նույնը, ինչ ժամանակին արեց Ռուսաստանը և կպետականացնի ընկերությունը։
Իսկ հովհարային անջատումները եթե գործարկվեն, վայն եկել ու տարել է ոչ միայն Բիբինին, այլև իշխանություններին, որովհետև սոցիալական բունտից խուսափելն անհնար կլինի, և նման զարգացումների դեպքում այն, ինչ կատարվեց տրանսպորտի թանկացման ժամանակ, անմեղ չարաճճիություն կթվա իշխանություններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/675156969284737?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել