19–ամյա Մայա Նավան անհույս կերպով փորձում էր նվաճել գեղեցկության թագուհու տիտղոսը և դրա համար սեփական լեզվին պլաստիկ կարել տվեց, որպեսզի քիչ ուտի և շուտ նիհարի։

Մայան ողջ կյանքը երազել է հաղթել Միսս Վենեսուելա գեղեցկության մրցույթում, և դրա համար 7000 դոլար է ծախսել` քթի և կրծքերի պլաստիկ վիրահատության համար։

Որպեսզի հասնի իր նպատակին, աղջիկը մեծ քանակությամբ կոսմետիկա է օգտագործում, իսկ որպեսզի նիհարի, նա սեփական լեզվին պլաստիկե ցանց է կարել` քիչ կոշտ սնունդ ուտելու համար։

Իր հարցազրույցներից մեկում Մայան ասում է.

–Շնորհիվ դրա ես շատ արագ նիհարեցի։ Ես ուտում եմ այն ամենը, ինչ դուք, ուղղակի քիչ քանակությամբ. ցանցը թույլ չի տալիս շատ ուտել։

Մայան ապրում է Բարրիո Սանտա–Կրուսեյում՝ Կարակասում, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը։ 

2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել