Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետին զոհ գնացածների թիվը հասել է 19-ի, որոնցից երկուսի ինքնությունը դեռ չի պարզվել, դեռևս 6 հոգի որոնվում են: Հաղորդվում է նաև, որ ընդհանուր ֆինանսական վնասն այս պահին գնահատվում է ավելի քան 100 մլն լարի:
Իշխանությունները բնակիչներին զգուշացրել են չայցելել աղետի գոտի՝ անվտանգության նկատառումներով: Ավելին՝ ներկա պահին էլ Թբիլիսիում սպասում են հորդառատ անձրևի: Ուստի Թբիլիսիի քաղաքապետի պարզաբանմամբ՝ մաքրման և վերականգնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, տեխնիկան դուրս է բերվել ավերված գոտուց:
Հ.Գ. Թբիլիսիի երկինքը շարունակում է ամպամած մնալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/722469461208842?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել