Գյումրիում ունենք շատ լավ օդակայան, որը համապատասխանում է օդագնացության ժամանակակից պահանջներին: Սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի մի շարք չվերթեր այստեղից չիրականացվեն, որպեսզի աստիճանաբար «մարի» այս օդանավակայանը, որը կարող է էժան ծառայություններ մատուցել, ստեղծել այլընտրանք Էռնեկյանին, առողջ մրցակցության մեջ մտնել...
Իշխանությունները և մասնավորաբար էկոնոմիկայի նախարարությունը որևէ քայլ չեն ձեռնարկում, որևէ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս:
Եվ սա նույնպես մեկ անգամ էլ հաստատում է, որ կայացվել է որոշում՝ Գյումրին դատարկելու և զրոյացնելու, այնտեղ թողնելու ընդամենը 20-25 հազար բնակիչ, որն էլ պիտի դառնա ռուսական ռազմաբազայի սպասարկուն...
Վիճակն իսկապես Գյումրիում օրհասական է, քաղաքային բյուջեն սպառվում է, որովհետև արտագաղթի պատճառով փակվում են խանութներ, կանգ է առնում ձեռներեցությունը, իշխանությունները մերժում են հարկային արտոնություններ սահմանելու մասին առաջարկությունները, կառավարությունը ոչ մի ծրագիր չի իրականացնում Գյումրիում...
Այսինքն՝ երբեմնի 220 հազար բնակիչ ունեցող քաղաքը վերածում են մեռյալ «հանգրվանի»... Բայց այլևս չի կարելի համակերպվել Գյումրու «սպանդին», ոչնչացմանը...
Ես բազմիցս կոչով դիմել եմ աշխարհի տարբեր երկրներում ապրող գործարար գյումրեցիներին, առաջարկել հավաքվել, քննարկել քաղաքի խնդիրները, ներդրումներ անել, հանուն սեփական բիզնեսի զարգացնել քաղաքը: Գյումրուն բարեգործություններ պետք չեն, գործարար ծրագրեր ու ներդրումներ են պետք:
Ուստի մեկ անգամ ևս դիմում եմ ու խնդրում. եկեք հուլիս-օգոստոս ամիսներին հավաքվենք Գյումրիում, մտահոգվենք ու առաջ գնանք:
Շատ ենք խոսում գյումրեցու թասիբի մասին...
Դա ձև չէ, սովորական բառ չէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/663428913761570?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել