Որքանով որ սպասելի էր, որոշ քաղաքական գործիչների (անգամ Կառավարության անդամների, որոնց հիմնական գործառույթը իրենց վստահված ոլորտի ղեկավարումն է և ոչ թե ակտիվ քաղաքական ստատուսներ գրելը) ՀՅԴ Գերագույն մարմնի այսօրվա հայտարարությունը հունից հանել է: 
Այն սկզբունքները, որ առաջ քաշեց ՀՅԴ ԳՄ-ն հայտարարությամբ, երևի սառը ցնցուղ էր որոշների համար, սակայն հատուկ գուշակություններով ու «վայ» վերլուծություններով զբաղվողներին հիշեցնեմ՝ կյանքը առջևում է դեռ:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կենսագրությամբ և ազգի ու պետության նվիրվածությամբ է ապացուցոմ իր ով լինելը, և դա պայմանավորված չէ իշխանության մեջ գտնվելուց կամ ընդդիմության, անգամ պայմանավորված չէ խմբակցության անդամների քանակով: 
Ի տարբերություն մեզ՝ որոշների մոտ այդ նվիրվածությունը արտահայտվում է կրծքանշանի փայլով կամ փողկապի գույնով, անգամ Դաշնակցական գործիչներին ցիտելով կամ նկարը գլխավերևում կախելով:, 
Ինչ վերաբերում է սեփական թեկնածու ունենալուն, ի տարբերություն որոշ կուսակցությունների (ՍՊԸ կամ ԱՁ)՝ ՀՅԴ-ում թեկնածուի հարցը որոշում է ժողովը և ոչ թե խորհրդին կամ առավել ևս համագումարին ներկայացվում է պատրաստի թեկնածու, որին ընդունում են միաձայն ու «ծափողջույններով»
Տեսնելով նման կուսակցությունների համագումարները՝ համոզվում ես, որ ժողովրդավարությունը, համամարդկային արժեքները դեռևս կուսակցության դռների մոտ են ու ոչ մի կերպ չեն կարողանում ներս մտնել, քանզի դռան վրան պահպանված է դեռևս կոմունիստական դարաշրջանից պահպանված ցուցանակը՝ «ԿՈՂՄՆԱԿԻ «ԱՆՁԱՆՑ» ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է»:
Հաճախորդը ներվայնանում է, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել