Հետաքրքիր է, չէ՞, բոլորս խոսում ենք, դժգոհում ենք կոռուպցիայից, բայց ցանկացած ոլորտ մենք ինքներս ենք կոռումպացնում մեր իսկ ձեռքով: Միշտ ասել եմ ու կասեմ՝ մեր երկրում ավելի շատ զարգացած է կաշառատվությունը, քան կաշառակերությունը: Սովորական գազալցակայանի օրինակը. 2005-ից աշխատողների գրպանը 500 դրամ էինք մտցնում, որ ավել գազ տար, պայթելու ռիսկն էլ մեծացներ: Դրանից շաաատ առաջ մտցվել է «մաղարիչ» տերմինը և այլն: Ու սա շատ խորն է արմատացած մեր մեջ և շատ վաղուց: Որպես ապացույց՝ մեր ավանդական հարսանիքներին նայեք, ուրիշ բան չէ: Սկզբում կապում են փեսայի ուսկապը, դրա համար փեսան պիտի վճարի կամ ազապը։ Գնացին հարսի տուն: Հարսի շոր հագցնելուց գողանում են կոշիկը, ու պիտի քավորկինը վճարի, հետո երկրորդ ուսկապը: Հարսի՝ տանից դուրս գալուց հարսի եղբայրը դանակով պահում է, քրոջը տանելու համար պիտի փող տաս: Հարսի տանից դուրս եկան, մեկը մեքենայով (աղվես) շուտ հասնում է փեսայի տուն, «խաբար» հասցնում ու դրա դիմաց վճարվում հավի տեսքով: Հետո խորովածի մուտքը վճարվում է քավորի կողմից, որ դնեն փեսայի առաջ: Հաաա, քիչ էր մնում մոռանայի, երբ հասնում են սրահ, հարսը չի նստում այնքան, մինչև սկեսուրը նվերը հանձնի: Ազապի թուրը միշտ փորձել են փախցնել, որ դրա դիմաց վճար են ստացել:
Հիմա էս մինի ուրախ արարողության մեջ եթե այսքան կոռուպցիոն տարրեր են մտցրել ու դարերով պահել, ըստ ձեզ, մնացած ոլորտներում ո՞նց կարող էին ինքնըստինքյան չմտցնել:
Ցավալին այն է, չեմ կարողանում ելք գտնել, թե ոնց կարելի է մեր միջից մաքրել դարերով նստած այս ախտը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/854161411334880?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել