Բացասական զգացողություններ

1. Զավեշտալի է, երբ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ ու համերգային մասը սկսվում է 30 րոպե ուշացումով, որովհետև ուշանում է մշակույթի նախարարը, և բոլորը դիմավորում են ժպիտով ու պատկառանքով, անգամ այն մարդիկ, ովքեր դահլիճ են ժամանել նշանակված ժամից կես ժամ առաջ:

2. Հանդիսավարը մրցույթը կազմակերպելու համար շնորհակալություն է հայտնում մշակույթի նախարարին, և ՏԳԵՂ է, երբ նախարարն էնպիսի դեմք է ընդունում, կարծես միջոցառման գումարն իր գրպանից է տվել ու լուրջ հայացքով անգամ ոտքի չի կանգնում կամ նվազագույնը` ժպտում:

3. ՏԳԵՂ է, երբ մշակույթի նախարարուհին համերգի ամբողջ ընթացքում զրուցում է, հովհարով անհանգիստ շարժումներ անում, և որ ամենասարսափելին է` ծամում է ջութակի հնչյունների ներքո:

4. ՏԳԵՂ է, երբ մշակույթի նախարարուհին ելույթ չի ունենում, չի ողջունում, չի ոգևորում 30 երկներից Հայաստան ժամանած արվեստագետներին, երաժիշտներին, որ Ճապոնիայից կամ Վենեսուելայից եկել են Արամ Խաչատրյանի գործերն անելու համար:

5. ՏԳԵՂ է, երբ հանդիսատեսից մի քանիսը մրցույթի արդյունքները լսելուց հետո արագ թողնում են իրենց տեղերն ու բոլորի առջևով «աննկատ» հեռանում են` բաց թողնելով ամենակարևոր դրվագը` համերգային մասը:

6. ՏԳԵՂ է, երբ մարդիկ խաղում են հեռախոսով համերգի ընթացքում: Թողնես՝ միայն պատգամավորներին հեգնեն, մինչդեռ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հատկապես դասական երաժշտության ուղեկցությամբ, բջջայիններն են լուսավորում:

ԴՐԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1. Հայաստանի երիտասարդական նվագախումբը փայլեց: Իսկապես տպավորիչ էր:

2. Հուզիչ էր լսել սերբիացի աղջկա կատարած Խաչատրյանի կոնցերտը:

3. Գլխավոր դիրիժորի աշխատանքին հետևեցի երկար ժամանակ, հեռուստաեթերից սովորական թվացող շարժումներն իսկապես բարդ էին, պատասխանատու, կազմակերպական:

4. Առաջին անգամ այդքան երկար հնարավորություն ունեցա լսել Արամ Խաչատրյան, մի տեսակ վերմարդկային համերգ էր:

5. Սերգեյ Սմբատյանի հետ ծանոթացա: Ասում են՝ մենք շատ նման ենք: Ուրախ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել