Araratnews.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով ներկայում ղեկավարում է մադրիդյան ակումբի երկրորդ թիմը` «Կաստիլյան», խոստովանել է, որ նույնիսկ չի էլ մտածել դառնալ Կարլո Անչելոտիի հետնորդը հիմնական թիմի ղեկին: Այս մասին հաղորդում է ֆրանսիական RTL-ը: Հիշեցնենք, որ «Ռեալը» գլխավորելու է Ռաֆայել Բենիտեսը:
«Զիդանը` «Ռեալի գլխավոր մրցավար»… հաճելի է հնչում: Սակայն երբեք հարց չի եղել այն մասին, թե արդյոք ես կկարողանամ դառնալ Անչելոտիի հետնորդը: Ես կցանկանայի շարունակել աշխատանքս «Կաստիլյայի» հետ, քանի որ պատրաստ չեմ «Ռեալի» հետ աշխատանքին: Չնայած իրականում մրցավարը երբեք էլ պատրաստ չի լինում: Եթե սպասենք կանաչ լույսին բոլոր առումներով, ապա դու երբեք ցանկալին չես ստանա: Սակայն ես հանգիստ գնում եմ իմ ուղով, և ամեն ինչ իր ժամանակին կլինի», – ասել է Զիդան: