Նայեցի ՖԱՖ-ի դիմավորելը պորտուգալացիներին:
Հա ի՞նչ: Էդ ի՞նչ են արել ՖԱՖենք, որ էդքան վատ է զգում ազգս, էդքան ամաչում է:
Ինչի՞ պիտի մերոնք ուշաթափվեն պորտուգալացիների համար, մանավանդ եթե նրանք մերոնց վատ են վերաբերվել իրենց երկրում, մանավանդ որ եկել են մերոնց դեմ խաղալու: Ոչ մի անշնորհք բան չտեսա տեսագրությունների մեջ:
Ի՞նչն է ամոթ. «արդյոք ովքեր են» երգե՞լը: Ինչի՞:
Ինչ հիշում եմ էս ֆուտբոլային թեմաները, ինչ-որ զանգված միշտ կոչ է անում քաղաքակիրթ վարվել, չսուլել հակառակորդին և այլն և այլն (հլը Պորտուգալիան հեչ, թուրքերին ոնց էին կոչ անում հարգել, բըռռռռ): Ինչի՞ այ մարդ: Կարո՞ղ ա Գառնի-Գեղարդ ու դարավոր մշակույթ ենք ցույց տալիս: Սովորական ֆուտբոլային վիճակ չի՞: Ո՞վ ասաց, թե ինչ-որ մեկը դրսերում վեր է կենում ու հարգում է մեր օրհներգը կամ էլ չի սուլում մեր ֆուտբոլիստներին:
Կարևորը՝ մեր ֆաները ադեկվատ են, կռիվ չեն սարքում, տուրուդմփոց չեն անում, չեն հարբում և այլն: Քաղաքակիրթն էդ է:
Թե՞ էդ Քրիսծիկը մեր Հենոյից կամ մյուսներից լավ տղա ա, որ իրեն էստեղ չսուլեն:
Բռնեմ մինչև ֆուտբոլի սկսելը սուլել սովորեմ, որ ես էլ սուլեմ Քրիսծիկենց, շտօ՞-լի...
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/767153.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել