Հայաստան-Պորտուգալիա խաղի արդյունքն ուղղակի «աբիդնի» ստացվեց մեզ համար...Որ ասենք մերոնք վատ խաղացին՝ չէ, չի կարելի նման բան ասել...

Առաջին խաղակեսում լավ ֆուտբոլ խաղացին, կայուն պաշտպանություն, ակտիվ հարձակում: Երկրորդ կեսում էլ վատ չէին նայվում....եթե չլիներ պորտուգալացիների երկրորդ՝ մեզ համար չարաբաստիկ գնդակը, որն ուղղակի կոտրեց մերոնց....3-րդ գոլն էլ շատ արագ հաջորդեց եւ վիճակը գրեթե անհույս էր թվում...

Չնայած դրան՝ մերոնք շարունակեցին խաղալ, եւ մերոնց խփած 2-րդ գոլը հույսեր արթնացրեց.....բայց միայն այդքանը, թեեւ որոշակի վտանգավոր պահեր ստեղծեցին....

Ինչեւէ, ափսոս էր, պարտվելու խաղ չէր. եթե ոչ հաղթել, ապա ոչ-ոքի հնարավոր էր անել....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել