Araratnews.am-ը գրում է.
Քիչ առաջ եղկացրեցինք, որ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի 43-րդ րոպեին Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը որպես բողոքի նշան դուրս է եկել Հանրապետական մարզադաշտ, երբ ֆուտբոլիստները շարունակում էին խաղը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ի բախումների գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից անժամկետ հացադուլ է հայտարարել:
Շանթ Հարությունյանի հացադուլի պահանջը, ըստ նրա որդու՝ իրեն առանձին խուց տեղափոխելն է: Ու հենց այս ամենի հետ կապված էլ Շահեն Հարությունյանն իրկանացրել է այդ ակցիան:
Մեր տեղեկություններով Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել այդ արարքի համար:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/shahen-haruthyunyanin-berman-en-entharkel/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել