jrancqAraratnews.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ջրանցքում այսօր՝ հունիսի 13-ին, հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի:

Ինչպես հայտնում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 5 տան բակով անցնող ջրատարում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 1934թ. ծնված Ռ. Ա.-ի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել