Haynews.am-ը գրում է.
Մոսկվայի «Դինամոյի» մարզական տնօրեն Գուրամ Աջոևը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարող է պաշտոն ստանալ մարզչական շտաբում:
«Առայժմ դժվար է ասել, թե ինչպես կշարունակվի Բերեզովսկու կարիերան: Այս պահին մենք առաջարկել ենք նրա ընդգրկվել թիմի մարզչական շտաբում, սակայն նա մտածելու համար ժամանակ է խնդրել: Երևում է, որ Ռոմանը ցանկանում է դեռ խաղալ: Տեսնենք, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը»,- ասել է Աջոևն, ում խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»-ը:
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1434181038
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել