Newsline.am-ը գրում է.

Lenta.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գլխավորելու է Պետական ձեռնարկությունների բարեփոխումների դիտորդական խորհուրդը, որը ստեղծվելու է Ուկրաինայում:

Հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրամավիչուսը. «Մենք ստեղծում ենք Բարեփոխումների դիտորդական խորհուրդ, որում ընդգրկվելու են պետական կառավարման ու բարեփոխումների ոլորտում լայն փորձ ունեցող մասնագետները: Նրանք գիտեն Ուկրաինան, երկրի առջև ծառացած մարտահրավերները և պաատրաստ են աշխատել պետական ձեռնարկությունների բարեփոխումների հաջողության համար»:

Ենթադրվում է, որ այդ խորհուրդը հետևելու է պետական ձեռնարկությունների արդյունավետության բարձրացմանը: Աբրամավիչուսը հավելել է, որ ծրագրված է խորհրդի աշխատանքներում մասնակի ներառել օտար մասնագետների:

Սաակաշվիլին հայտարարել է, որ այդ պաշտոնում իր գլխավոր նպատակը լինելու է կոռուցպիայի դեմ պայքարը և արդյունավետ աշխատելը: Սրանից առաջ Սաակաշվիլին զբաղեցրել է Օդեսայի նահանգապետի պաշտոնը, նրա ամսական աշխատավարձը կազմում է 5644 գրիվնա, ինչը համարժեք է 267 դոլարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել