«ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե «սահման հատելը պարզապես ուղևոր է, իսկ արտագաղթողն այն ուղևորն է, որը մշտական բնակության համար է մեկնում», բայց սաեմանի վրա մարդու մտադրությունը չի երևում, համ էլ՝ եթե նույնիսկ արտագաղթելու մտադրություն ուեի, հետո կարող է մտափոխվել:
«ՉԻ» - Փաստորեն, ըստ պրն Եգանյանի, եթե ամեն տարի Հայաստանից հեռացողները մի 60-70 հազարով ավելի շատ են, քան Հայաստան եկողները, դա դեռ չի նշանակում, որ դա արտագաղթ է: Արտագաղթող կարելի է համարել միայն նրանց, ովքեր սահմանը հատելիս հայտարարում են, որ մշտական բնակության են մեկնում, ու հետն էլ մամայի-պապայի արև երդվում, որ չեն մտափոխվելու: Ընդ որում՝ սահմանապահները պիտի հետևեն, թե արդյոք այդ մարդիկ երդվելիս մատները թաքուն խաչուփաչ չեն արել: Իսկ եթե այդ «չափորոշիչները» չկան՝ Հայաստանից ոչ թե արտագաղթ է իրականացվում, այլ ուղևորահոսք: Հետո՞ ինչ, որ միայն մի ուղղությամբ են հոսում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։