Պարբերականը նոր տեղեկություններ ու փաստեր է հրապարակել Թուրքիայի կողմից Իսլամական պետության զինյալների ցուցաբերվող աջակցության մասին: Այդ փաստերի համաձայն` թուրքական հատուկ ծառայությունների կողմից վարձակալված ավտոբուսները Հաթայի Ռեյհանլը անցակետից մուքտ են գործել Սիրաիայի տարածք և հենց սահմանագծին գտնվող մի շինությունից, որի վրա բարձրացված է եղել «Իսլամական պետության դրոշը, տեղափոխել գրոհայիններին ու սպառազինությունը: Պարզվում է, որ այդ ավտոբուսներով զինյալներն ու նրանց սպառազինությունը Ռեյհանլըի անցակետից ոչ շատ հեռու գտնվող Աթմա ճամբարից Թուրքիայի տարածքով փոխադրվել է Ուրֆա և Աքչաքալեի անցակետից անցկացրել Թել-Աբիադ: Զինյալները տեղաշարժի խնդիրներ են ունեցել և նրանք տեղափոխվել են Թուրքիայի տարածքով: Այդ ավտոբուսների վարորդների վկայություններով` բավական խիստ ռեժիմով են աշխատել և ամեն մի ավտոբուս տեղափոխել է 2-4 տասնյակ զինյալների: Վարորդներից մեկը այդ գործողությունը բնութագրել է որպես պետական նշանակության գործ, որի հետևում կանգնած են եղել հատուկ ծառայությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/959081394111101?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել