Dictum - factum. Julius Caesar
Հուլիոս Կեսարը պնդում էր, որ փիլիսոփայի բոլոր խոսքերը պետք է լուրջ լինեն եւ իրագործվեն... Ք.ա. 75թ.-ին, ծովով ճանապարհորդելիս Կեսարը գերի է ընկնում ծովահենների ձեռքը... Ծովահենները 20 տաղանդ ոսկի են պահանջում իբրև փրկագին, բայց Կեսարն արհամարհաբար ասում է, թե նրանք չգիտեն, թե ում հետ գործ ունեն և հայտարարում է, որ կվճարի 50 տաղանդ: Իր թիկնազորի անդամներին ուղարկելով 50 տաղանդ ոսկու փրկագնի ետեւից՝ կայսրը 38 օր մնում է ծովահենների մեջ՝ բնավ ցույց չտալով, թե վախենում է նրանցից, այլ հակառակը՝ իր փիլիսոփայական ճառերն է կարդում նրանց, «անկիրթ հիմարներ» անվանում, երբ նրանք հիացմունք չէին արտահայտում՝ լսելով նրա իմաստասիրական մտքերը, եւ անգամ կատակով սպառնում կախաղան հանել բոլորին...
Ծովահենները զվարճանում էին կայսեր անկաշկանդ և ուրախ պահվածքով և հանդուրժում նրա հրամայական վերաբերմունքը: Երբ փրկագինը հասցվում է, ծովահենները թեթեւ սրտով ճանապարհում են Կեսարին, ում առաջին գործն է լինում նավեր ժողովելը եւ նրանց հետապնդելը... Կեսարը ետ է վերցնում իր փրկագինն իբրեւ ավար, իսկ ծովահեններին, ովքեր կատակ էին համարում կայսեր խոսքերը՝ մեկ առ մեկ կախաղան հանում, ինչպես եւ խոստացել էր...
Կեսարը սիրում էր կրկնել. «Ասացի՝ արեցի»...
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2012/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել