Հուլիոս Կեսար. «Ասացի՝ արեցի»


17:30 , 7 նոյեմբեր, 2012

 

Dictum - factum. Julius Caesar
   Հուլիոս Կեսարը պնդում էր, որ փիլիսոփայի բոլոր խոսքերը պետք է լուրջ լինեն եւ իրագործվեն... Ք.ա. 75թ.-ին, ծովով ճանապարհորդելիս Կեսարը գերի է ընկնում ծովահենների ձեռքը... Ծովահենները 20 տաղանդ ոսկի են պահանջում իբրև փրկագին, բայց Կեսարն արհամարհաբար ասում է, թե նրանք չգիտեն, թե ում հետ գործ ունեն և հայտարարում է, որ կվճարի 50 տաղանդ: Իր թիկնազորի անդամներին ուղարկելով 50 տաղանդ ոսկու փրկագնի ետեւից՝ կայսրը 38 օր մնում է ծովահենների մեջ՝ բնավ ցույց չտալով, թե վախենում է նրանցից, այլ հակառակը՝ իր փիլիսոփայական ճառերն է կարդում նրանց, «անկիրթ հիմարներ» անվանում, երբ նրանք հիացմունք չէին արտահայտում՝ լսելով նրա իմաստասիրական մտքերը, եւ անգամ կատակով սպառնում կախաղան հանել բոլորին...
  Ծովահենները զվարճանում էին կայսեր անկաշկանդ և ուրախ պահվածքով և հանդուրժում նրա հրամայական վերաբերմունքը: Երբ փրկագինը հասցվում է, ծովահենները թեթեւ սրտով ճանապարհում են Կեսարին, ում առաջին գործն է լինում նավեր ժողովելը եւ նրանց հետապնդելը... Կեսարը ետ է վերցնում իր փրկագինն իբրեւ ավար, իսկ ծովահեններին, ովքեր կատակ էին համարում կայսեր խոսքերը՝ մեկ առ մեկ կախաղան հանում, ինչպես եւ խոստացել էր...
  Կեսարը սիրում էր կրկնել. «Ասացի՝ արեցի»...