82Araratnews.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`11-14-ին հյուսիսային շրջաններում, 15-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-12-ին էապես չի փոխվի, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:

arm11_06

Երևանում` հունիսի 11-14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

15-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

0

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել