Այսպիսի միտք կարդացի սփյուռքի էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում.
«Ասիկա պատմական վայրկեան մըն է Թուրքիոյ հայոց հաւաքականութեան համար. նոր փորձագետի՛ն մը, որուն ընձեռած պատեհութիւնները պէտք է իմաստութեամբ նուաճել»։
Ակամա հիշեցի 1908թ. հեղաշրջումն ու Օսմանյան խորհրդարանում հայ երեսփոխանների հայտնվելը։ Իհարկե, իրավիճակը նույնը չէ, սակայն առնվազն ձևակերպումների առումով նմանություն կա։ Այն ժամանակ էլ «պատմական վայրկրյան մըն» էր, որի հետևանքները սարսափելի եղան մեր համար։ Եվ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ու դատապարտել 100 տարի առաջ իր կատարած հանցագործությունը, այս անվստահությունը լինելու է մեր մեջ։ Իսկ մենք պետք է առավել զգոն լինենք, հարևան պետություններում տեղի ունեցած իրադարձություններին էլ վերաբերվենք վերապահումով և հանգիստ։ Ժողովուրդն ասում է՝ ջուրը չտեսած՝ շորերդ մի հանիր։