Araratnews.am-ը գրում է.

maux_pieds_hz_33373867

Ոտքի մատների ձևախախտումը  հաճախ է հանդիպում  45-55 տարեկան կանանց շրջանում, բայց եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա նման կոշտուկներ կարող են առաջանալ նաև ավելի վաղ տարիքում: Տղամարդկանց մոտ նման շեղումներ նկատվում են վնասվածքի կամ հոդերի հիվանդության դեպքում: Իսկ ընդհանրապես, ըստ վիճակագրության, մարդկանց ընդամենը 30 տոկոսն ունի նորմալ ոտնաթաթ, մնացածի մոտ  լինում է այս կամ այն շեղումը` տարբեր աստիճանի:

Հնում կոշտուկները պարզապես կտրել են: Սակայն կանայք երբեմն նման վիրահատություններից հետո ավելի էին տանջվում, քանի որ դրանք նորից էին առաջանում: Այդ դեպքում վիրահատությունը կրկնելու անհրաժեշտությունն անխուսափելի էր: Դրա համար էլ այդ խնդիրը պետք է լուծել այլ կերպ ու հիմնովին:

Կարծիք կա, որ մատների ձևախախտումը  2 ոտքի վրա քայլելու հետևանք է, քանի որ կենդանիների մոտ նման խնդիր չի հանդիպում:

Նեղ, բարձրակրունկ կոշիկներ. թաթը կազմված է ավելի քան 20 ոսկրից ու հոդերից, որոնք քայլելու ժամանակ աշխատում են  զսպանակի նման: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ թաթն արգելափակվում է նեղ կոշիկի մեջ: Բնականաբար, խախտվում է կենսամեխանիկան, թաթի ֆունկցիան:

Ավելորդ քաշ. որքան թաթի վրա ծանրաբեռնվածությունը շատ է, այնքան ձևախախտումը մեծ է:

Սպորտային կոշիկներ կրելը նույնպես հղի է  թաթի ձևախախտման վտանգով:

Դրա համար ճիշտ է տարբեր կոշիկների հերթագայությունը և ժամանակ առ ժամանակ ոտաբոբիկ քայլելը:

Մարդկանց 70%-ը տառապում է թաթի այս կամ այն ձևախախտման հետևանքներից, նրանց 90%-ը կանայք են (այստեղ չի կարելի չնշել բարձրակրունկների գործոնը):

Կոշտուկներից ազատվելու խնդիրը մարդկությանը հետաքրքրել է անհիշելի ժամանակներից: Հին եգիպտական բուրգերում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ` ոտքի առաջին մատները հատված ու դրա փոխարեն փայտյա պրոթեզներ դրած:

Ճապոնացի գիտնականները պեղումների արդյունքում հայտնաբերել են, որ  հին մարդիկ, որոնք ոտաբոբիկ էին քայլում, նման խնդիրներ չեն ունեցել: Ներկայում նման խնդիր չունի Աֆրիկայի բնակչության այն հատվածը, որը ոտաբոբիկ է քայլում:

Մարդկանց աջ ու ձախ ոտնաթաթերը, ինչպես և ձեռքի ափերը, տարբերվում են:

Նորմայում թաթի առաջին հոդը կարող է  ծանրության 35 %-ը կրել, իսկ ձևախախտման դեպքում այդ ծանրաբեռնվածությունն ավելանում է:

Ժողովրդական միջոցներ

- սոխը քերել, քերուկը լցնել երկտակ թանզիֆի մեջ ու դնել կոշտուկի վրա, ամրացնել կպչուն ժապավենով, վրայից պոլիէթիլենե տոպրակ հագցնել, որ գուլպաները և անկողինը չկեղտոտվեն, քանի որ նպատակահարմար է այս միջոցը կիրառել գիշերը: Առավոտյան պետք է ոտքերը լվանալ ու 10%-անոց յոդ քսել կոշտուկներին: Կրկնել ամեն օր, մեկ ամիս:

- խատուտիկի դեղին ծաղիկները (100 գ) մանրացնել. ապա վրան այնքան յոդ լցնել, որ ծաղիկները ծածկվեն, ու թողնել 4 օր: Դրանից հետո ոտքերը տաք ջրում փափկացնել, ապա լավ չորացնել ու յոդային թուրմով վանդակներ անել խնդրահարույց հատվածում. ամեն օր` 2 շաբաթ:

-աղ-յոդային լոգանքները հանգստացնում են ոտնաթաթերի ցավը: Դրա համար հարկավոր է 2 ճ/գդալ խոշոր  աղ և 10 կաթիլ յոդ ավելացնել այն ջրի մեջ, որում ոտքերը պետք է փափկացնեք: 15 րոպե պահելուց հետո ոտքերը հանել ու լավ չորացնել: Այս միջոցը ևս պետք է կիրառել  պարբերաբար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել