Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը կիրակնօրյա պատարագի ժամանակ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ վրաց ժողովուրդն այլևս չի ցանկանում ֆիզիկական աշխատանք կատարել՝ նախընտրելով հեշտ միջոցներով գումար վաստակել: Իլիա Երկրորդի խոսքով վրացի երիտասարդները մեկնում են արտասահման աշխատելու, և հաճախ օտարների տներում որպես ծառայող են աշխատում:
«Այդ նույն ժամանակ օտարները գալիս են մեր երկիր և մեր հողերը մշակում, զբաղվում են հողագործությամբ»,- հայտարարել է վրացի Կաթողիկոսը՝ հավելելով, որ իրավիճակը փոխվել է. վրաց ժողովուրդն այլևս չի ցանկանում իր սեփական հողը մշակել, ինչը, նրա կարծիքով, անընդունելի է:
Իլիա Երկրորդը կոչ է արել իր ազգին սթափվել, մտածել սեփական անձի, երեխաների և ապագայի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել