Երբ Վրաստանում հաղթանակ տարավ Բիձինա Իվանիշվիլու գլխավորած ընդդիմադիր դաշինքը, Հայաստանում ասացին. «Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսին է լինում իրական ժողովրդավար երկիրը. ընդդիմությունը հաղթանակ է տանում»: Այս իրողության վրա կառուցվեցին բազմաթիվ թեզեր, պնդումներ, հայաստանյան ընդդիմադիրները ոգեշնչվեցին, Հայաստանին էլ՝ որպես ոչ ժողովրդավարական երկրի, «մրոտեցին»: Հիմա. ԱՄՆ-ում հաղթանակ է տարել գործող նախագահ Բարաք Օբաման: Նույն տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը կայացած չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել