Newsline.am-ը գրում է.
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` փորձագետները հաշվարկել են, թե Իսրայելը քանի տասնյակ միլիարդ դոլարներ կշահի, եթե ճանաչի Պաղեստինը: RAND Corporation-ի փորձագետների անցկացրած «Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գինը» հետազոտությունում հաշվարկել են Իսրայելի տնտեսական օգուտները, եթե հաջողվի խաղաղ ճանապարհով ավարտել տվյալ հակամարտությունը և ստեղծվեն երկու պետություն` խաղաղ ժողովուրդների համար:
Փորձագետները կարծում են, որ դրանից հետո 10 տարում Իսրայելը կարող է ստանալ ավելի քան 120 միլիարդ դոլար: Ինչ վերաբերվում է Պաղեստինին, ապա նրա ցուցանիշը կկազմի մոտ 50 միլիարդ դոլար, և նրա ՀՆԱ-ն կաճի 36 տոկոսով:
Մյու սկողմից Պաղեստինի հետ հակամարտության սրումը Իսրայելի համար կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների. Առաջիկա 10 տարում երկիրը կարող է կորցնել մոտ 250 միլիարդ դոլար, մինչդեռ Պաղեստինի համար հակամարտության սրացումը կհանգեցնի ՀՆԱ-ի 46 տոկոսանոց անկմանը: