Սկսենք Թուրքիայի ընտրություններից ու միանգամից ցավակցենք Էրդողանին: Նրա կուսակցությունն այևս բացարձակ մեծամասնություն չունի, և նա 42 տոկոս ընդամենն ունեցած ձայների քանակով չի կարողանա ազատորեն իրագործել իր մտածածը: Մի հատկանշական փաստ ևս կա. այսուհետ Մեջլիսում 3 հայազգի պատգամավոր կլինի, և հույս ունենք՝ այս փաստն օգուտ կբերի Հայաստանին:

Հայաստանում էլ էին ընտրություններ կազմակերպել: Տեղ-տեղ ընտրությունները թեժ էին, իսկ տեղ էլ կար՝ ամեն ինչ շատ ավելի հանգիստ էր, քան կարելի էր պատկերացնել: Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած անձանց և հույս ունեմ, որ իրենք իրենց պաշտոնն ինքնանպատակ չեն զբաղեցնի, իսկ պարտություն կրած թեկնածուներն այսպես թե այնպես պետք է իրենք կարողացածի չափով ծառայեն պետությանը:

Ռոբերտ Նազարյանն աչքիս Արևի հարված է ստացել: Դուրսն էլ անտանելի շոգ է: Կամ էլ տոկի հարվածը կողքով չի անցել: Ո՞նց կարող է մարդը խոսել լույսի թանկացման մասին, երբ ամբողջ ազգը մի շարք փաստեր բերեց, որ ՀԷՑ-ը ոչ թե թանկացման դիմում պետք է ներկայացնի, այլ էժանացման: Ռոբերտ Նազարյան ջան, հրաժարականի և վաստակած հանգիստը վայելելու Ձեր ժամանակն էլ մոտեցավ:

Պոլիտեխնիկում սեքս-սկանդալի մասին լուրերը չեն հանդարտվում, ու կրքերն էլ ավելի են թեժանում: Ես նորից եմ ասում, չեմ հավատում, որ ռեկտորն այդպիսի գրառման հեղինակ է: Բայց էս սերիալն արդեն դուրս չի գալիս, որովհետև կրթարանի շուրջ են ընթանում այս խոսակցությունները: Ի՞նչ պետք ա սովորեն ուսանողները՝ ֆալսիֆիկացիանե՞ր, թե՞ հիմնարար սեքս-սկզբունքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել